Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփը պատժամիջոցների նոր հրաման է ստորագրել

Թրամփը պատժամիջոցների նոր հրաման է ստորագրել
01.10.2017 | 18:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ աշխարհում մարդկանց առևտրի դեմ պայքարի խստացման նպատակով միակողմանի տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին։ Հրամանը տարածվում է մի ողջ շարք երկրների վրա, ներառյալ Վենեսուելան, Չինաստանը, Սիրիան, Ռուսաստանը:

ԱՄՆ նախագահը թույլ է տվել ամերիկյան կառավարությանը մի շարք դեպքերում մարդասիրական և այլ նկատառումներով չկիրառել սահմանափակող միջոցառումները` հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը` հղում անելով պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված հուշագրին։ Թրամփը հրամայել է դադարեցնել ամերիկյան պետական կրթական և մշակութային փոխանակման ծրագրերի ֆինանսավորումը Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Էրիտրեայի հետ։

Դիտվել է՝ 2479

Մեկնաբանություններ